ԱՊՀ երկրները կվերացնեն անդամ երկրների շուկաների հասանելիությանը խանգարող արգելքներըPanARMENIAN.Net-ը գրում է.

ԱՊՀ երկրներըկառավարությունների մակարդակով պայմանավորվել են վերացնել այն խոչընդոտները, որոնք խանգարում են միմյանց շուկաների հասանելիությանը, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Մեդվեդևը հայտնել է, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվել են մի շարք խնդիրներ, որոնց բախվում են երկրների տնտեսությունները անբարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում, ինչպես օրինակ, հումքային շուկաներում գների տատանման դեպքում:

Նա նաև կարևորեց համատեղ գործողությունների ծրագիրը ֆինանսատնտեսական ոլորտում, որը ներառում է տնտեսական աճին, ֆինանսական շուկաների զարգացմանը, փոխադարձ առևտրի ծավալների աճին նպաստող միջոցներ:

Մեդվեդևը նաև արձանագրեց, որ վերջին շրջանում «մի շարք պետությունների դեպքում նկատվում է ապրանքաշրջանառության նվազում, կապված հենց այդ պատճառների հետ», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մենք նաև մտահոգված ենք, պայմանավորվել ենք խորացնել առևտրային գործակցությունը, ինչպես նաև շարունակել աշխատանքն, ուղղված շուկաների փոխադարձ մատչելիության արգելքների վերացմանը: Այս բանավեճը ձևական չէր, հեշտ չէր, սակայն որոշակի հանգուցալուծումներ այդ ուղղությամբ հաջողվեց նախանշել»,-ասել է Մեդվեդևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել