Նոր մի հատ հարցում տեսա՝ «Այս պահին ո՞րն է ամենաազդեցիկ ընդդիմադիր կառույցը»:Ինձ իրավունք կվերապահեմ արտահայտել ԻՄ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿԱՐԾԻՔԸ  յուրաքանչյուրի վերաբերյալ.
1.ՀԱԿ
Բոլորս էլ հիշում ենք, որ Պապիի վերադառնալուն պես սկսեց ձևավորվել ՀԱԿ-ը, որի կազմում «հայտնի» տեղեր զբաղեցրին հի՜ն ՀՀՇ-ականները: Չգիտեմ էլ, թե ով ոնց է հիշում, և արդյո՞ք հիշում է, թե ինչպիսի՜ «հետաքրքիր» կյանք բոլորիս մատուցեց ՀՀՇ-ն: Բայց ես լավ եմ հիշում: Ու պետք չէ իմ աչքերում դոգմա, մատի փաթաթան սարքել, որ այդ ժամանակ պատերազմ էր, դրա համար էր երկիրն այդ օրի... Ով պետք էր, դարձավ նախարար, ով հանցագործ չէր, դարձավ հանցագործ; Ով աղա էր, դարձավ բոշա: Ով բոշա էր, դարձավ աղա... ու այդպես շարունակ: Մեծ են, շա՜տ մեծ է ՀԱԿ առաջնորդի մեղավորությունն ու դերը Մարտի 1-ի իրադարձություններում: Բայց նա դա չի էլ պատրաստվում ընդունել: Ավելի լավ է, որ նա փակվի իր համար տանն ու բոլորին ասի, որ վա՜յ, ես տնային կալանքի տակ եմ: Դե՜, հետո էլ 2012-ն եկավ, պապիի դիրքերն էլ թուլացան, պապին սկսեց աջ ու ձախ ռևիզոր-ուրվականների ուղարկել: Դե բա փող է պետք, ռեյթինգ է պետք... Լա՜վ էլի, պապին արդեն ակտուալ չի: Կազմաքանդ պապի, ով քանդուքարափ արեց թե՛ երկիրը, թե՛ ընդդիմադիր ՀԱԿ-ը:
2. ԲՀԿ
Ա՛յ, ԲՀԿ-ն կարա լինի ամենաազդեցիկը, բայց միայն այն պատճառով, որ լի՜քը փող ունի: Սա կատակ:
ԲՀԿ-ն այլընտրանքային ընդդիմությո՞ւն... Ո՞ւմ է այլընտրանքային, ինչ ընդդիմության մասին կարող է խոսք գնալ: Մի կառույց, որը 4 տարի անցկացրեց Կառավարության կազմում, իսկ հետո էլ հրատապ դուրս եկավ այդ կազմից: Մոլ. «Не виноватая я, он сам пришел»: Հա դե, պատասխանատվությունից խուսափելու համար լա՜վ էլ տարբերակ է ձեռքերը լվանալը: Իսկ հիմա նա ընդդիմություն է, իսկ հիմա նա ասում է, որ Կառավարությունը հաջողված չէր... Դե՜, եթե Ձեր շնորհիվ, ապա՝ ԱՅՈ՛... Էլի անցանք, էլի ակտուալ չէ՛:
3. ՀՅԴ
Ժամանակակից ՀՅԴ-ն ավելի շատ բիզնես և գռանտ առանցքի է նման դարձել: Գուցե և այդպես չէ, բայց ես այդպիսին եմ տեսնում, կներեք... Բազմիցս ասել եմ, որ եթե հիմա լիներ ա՜յն Դաշնակցությունը, որի մասին ես կարդացել եմ թե՛ գրականության, թե՛ պատմության դասագրքի մեջ, ապա ես անկասկած կմիանայի ՀՅԴ շարքերին.. Իսկ հիմա... իսկ հիմա ՀՅԴ-ն ո՛չ իշխանություն է, ո՛չ էլ ընդդիմություն:
4. Ժառանգություն
Լա՜վ էլի... Կլինի՞ չասեմ... Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր քայլերը ինքնին պատասխանում են...
Հ.Գ. Հենց դրա համար էլ կպատասխանեմ, որ ՈՉ ՄԵԿԸ: Ռադիկալ քայլեր են պետք... Չէ՛, ցավոք սրտի, բայց մենք չունենք ո՛չ կառուցողական, ո՛չ էլ «լուրջ» ընդդիմություն... Ընդդիմության բուն աշխատանքը չպետք է լինի իշխանատենչությունը... Ընդդիմությունը չպետք է վարձու պատվեր կատարող կամ սրա ու նրա վրա բոչկա գլորող լինի... Ընդդիմություն չպետք է այն կառույցը լինի, որն մինչ այդ ավերել է այդ երկիրը (վերջին կետը Ժառանգության մասին չի, քանի որ չի հասցրել)... Լատենտ ընդդիմություն... Ո՞րն է ամենաազդեցիկ ընդդիմադիր կառույցը... Իմ հարևանի երեխու լացը, երբ նա քաղցած է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել