Էս Սահակաշվիլին բայց հետաքրքիր պերսոնաժ դուրս եկավ հա, սկզբից չեղած տեղը ռուսների քթի տակ հեղափոխություն արեց, տնտեսական հսկայածավալ ռեֆորմներ արեց ու չեղած տեղից պետություն ստեղծեց՝ հերիք չի, մի քանի տարում էդ պետությունը լաաաաաաաաաաավ զարգացրեց, չնայած որոշ ոլորտներում լուրջ թերացումներին, երբ ռուսամետները Վրաստանում կրկին հայտնվեցին իշխանության ղեկին, ամերիկացիներն էլ որոշեցին մերժել Սահակաշվիլիին Ամերիկայում կացության իրավունք տրամադրելու հարցը։ Սաղ մտածեցին՝ Սահակաշվիլին կգնա մի էկզոտիկ կղզի ու հանգիստ ծերություն կվայելի, բայց Սահակաշվիլին հանգիստ մնացող պտուղը չի, միանգամից օգտագործելով հակապուտինական իր ռեյտինգը՝ բարձրացավ մայդանական ալիքի վրա ու դարձավ ուկրաինական նոր իշխանությունների փարոսը, ու հիմա էլ նույն ուկրաինական իշխանություները պատմության հեգնանքով Սահակաշվիլիին ուզում են նշանակել Ուկրաինայի ամենառուսամետ տարածքներից մեկի՝ Օդեսայի նահանգապետ, իսկ էդ ընթացքում Վրաստանի անհաջողակ կառավարության տապալումների ֆոնին նորից Սահակաշվիլիի վարկանիշն աճ ա արձանագրում, նենց որ դեռ սյուրպրիզներ են լինելու՝ Սահակաշվիլիի հետ կապված ։)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10206689485905521?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել