Մեծ, շատ մեծ հանրահավաք էր այսօր Բրյուսելում. 2 ժամից ավել փակ էին գլխավոր ու հարակից փողոցները... Կանգնած մայթին՝ ներքուստ ուրախանում էի, որ ցույցը Բրյուսել կատարած Թուրքիայի վարչապետ էրդողանի այցի դեմ էր ուղղված: Մեծամասնությունը քրդեր էին, դրոշների հեղեղ էր, դրոշների վրա՝ Օջալանի մեծադիր նկարը: Դեռ այսքան մեծաթիվ հանրահավաք ես չէի տեսել Բրյուսելում: Հանրահավաքին մասնակցում էին ոչ միայն Բելգիայի, այլ ողջ Եվրոպայի քրդերը: Երթը ուղեկցվում էր «Թուրքիան մարդասպան», «Ազատություն Օջալանին», «Մեծ Քրդաստան» վանկարկումներով...
Քրդական հայրենասիրական երգի ուղեկցությամբ...
Ցուրտ էր, սառը անձրև, բայց ոգով ամուր նրանք վանկարկում էին իրենց կարգախոսները՝ ծածանելով դրոշները...
Նայում էի ու նախանձում, նախանձում, որ մենք չունենք այդ համախմբվածությունը՝ պահը ճիշտ ընտրելու, բռունցք դառնալու: Մենք մեր ազգային խնդիրները հիշում ենք միայն ապրիլի 24-ից 24-ը:

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=453733151332732&set=a.184720831567300.39584.100000881535340&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել