Մեծ, շատ մեծ հանրահավաք էր այսօր Բրյուսելում. 2 ժամից ավել փակ էին գլխավոր ու հարակից փողոցները... Կանգնած մայթին՝ ներքուստ ուրախանում էի, որ ցույցը Բրյուսել կատարած Թուրքիայի վարչապետ էրդողանի այցի դեմ էր ուղղված: Մեծամասնությունը քրդեր էին, դրոշների հեղեղ էր, դրոշների վրա՝ Օջալանի մեծադիր նկարը: Դեռ այսքան մեծաթիվ հանրահավաք ես չէի տեսել Բրյուսելում: Հանրահավաքին մասնակցում էին ոչ միայն Բելգիայի, այլ ողջ Եվրոպայի քրդերը: Երթը ուղեկցվում էր «Թուրքիան մարդասպան», «Ազատություն Օջալանին», «Մեծ Քրդաստան» վանկարկումներով...