Ավելի քան 150 մլն բնակչություն ունեցող Ռուսաստանում ապրում է մոտ 2 մլն հայ, ավելի քան 60 մլն բնակչություն ունեցող Ֆրանսիայում՝ մոտ 500 հազար հայ, 80 մլն Գերմանիայում՝ 50 հազար հայ, 50 մլն Իսպանիայում՝ 30 հազար հայ և մոտ 500 հազար հայ էլ բնակվում է Վրաստանում: Ավելի քան 700 մլն բնակչություն ունեցող Եվրոպայում հավատալ, որ միայն 3 մլն-անոց հայկական սփյուռքում հնարավոր է հաղթել Եվրատեսիլը...
Մեր սփյուռքին մեղադրել պետք չէ, վստահ եմ, յուրաքանչյուրն իր տեղում ամեն բան արել է, ի շահ Հայաստանի և հայկական գործոնի ուժեղացման, բայց պետք է իրատես լինել, ինչպես նաև ադեկվատ, և հասկանալ, որ Եվրատեսիլը հաղթելու համար պետք է ունենալ որակյալ և ընկալելի կատարող և կատարում, և հույս չդնել միմյան հայկական գործոնի վրա:
Ի դեպ եվրոպական սանկցիաների տակ գտնվող Ռուսաստանը եվրոպական երգի մրցույթում արժանացավ երկրորդ մրցանակին. Վստահ եմ, եվրոպացիների սիմպատիան Ռուսաստանի կոմմն էր, բայց քաղաքական շահերը թույլ չտվեցին, որպեսզի Պալինա Գագարինան հաղթի այս մրցույթում:
Ամեն դեպքում Եվրատեսիլը քաղաքական մրցույթ է: