Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցող պետությունների շարքում Ադրբեջանը և Թուրքիան միակն են, որոնց դրոշի վրա կիսալուսին է պատկերված, ինչը խորհրդանշում է այս պետությունների ոչ քրիստոնյա լինելը: Ճիշտ է, Թուրքիայի ջանքերով Եվրոպայի սրտում ևս երկու իսլամ դավանող պետություններ ստեղծվեցին՝ Ալբանիան ու Բոսնիա և Հերցեգովինան, բայց ակնհայտ է, որ Հին Աշխարհամասը քրիստոնեական արժեքներով ապրող տարածաշրջան է, և մեծ հաշվով եվրոպացիներին խորթ են մահմեդական արժեքներն ու գաղափարները, որքան էլ արդի Եվրոպան կարևորի Ադրբեջանի նավթային դոլարներն ու Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը, հաշվի նստի նրանց ներկայության հետ, վստահ եմ, եվրոպացիները խորապես չեն ընդունում այս պետությունների ներկայությունը եվրոպական քաղաքակրթության տեսանկյունից, և երբեք Թուրքիան և Ադրբեջանը եվրոպական ընտանիքի անդամ չեն լինի: Մենք՝ հայերս, եվրոպական արժեհամակարգի կրողներն ենք, և ակնհայտ է, որ եվրոպական ինտիլիգենցիան դա լավ հասկանում է, որ քրիստոնյա Եվրոպայի և մահմեդական Թուրքիայի և նրա կրտսեր եղբոր հակասություններն ու գաղափարական ընկալումները շատ խորն են և տարբեր, և այս իմաստով Եվրոպան շատ ավելի մոտ է մեզ և սկզբունքային հարցերում պետք է պաշտպանի Հայաստանի շահերը: Ի դեպ, Կոնչիտան չէ եվրոպական արժեհամակարգի հիմքը, և կոնչիտաներն էպիզոդիկ և անցողիկ բնույթ են կրում եվրոպական քաղաքակրթության տեսլականում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/806944169374660?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել