Այսօրվա «168 ժամ» թերթում ուշադրությունիցս չվրիպեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցազրույցից մի դրվագ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ազատական, շուկայական հարաբերությունների կողմնակից կուսակցություն է: Մենք սոցիալիստներ չենք, մենք աջ-ազատականներ ենք»: Ախր, հարգելի պրոֆեսոր, այնքան տարբեր բաներ եք կարդացել ու տարբեր ուժերի համար բազմապիսի ծրագրեր գրել, որ անգամ մոռացել եք ընթերցել սեփական կուսակցության ծրագիրը: Կամ էլ ընթերցել եք, բայց ուրիշների ծրագրերի հետ շփոթել: Չէ՞ որ ԲՀԿ ծրագրում, որն, ի դեպ, տեղադրված է կուսկցության պաշտոնական կայքում, հատուկ հաստ տառերով գրված է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է»: Իսկ մի փոքր ներքև՝ հատուկ գիտությունների դոկտորների համար պարզաբանած, որպեսզի իրենց ցանկություններն իրականության տեղ չհրամցնեն հանրությանը. «Ժողովրդավարությանը և ազատականությանը դավանելու, արժեքային նոր համակարգի ձևավորմանը նպաստելու ձգտումով հանդերձ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ազգային և ավանդական արժեքների պահպանության կողմնակից է` արժեքային այդ համակարգում կարևորելով ընտանիքը, եկեղեցին և պետությունը»:
Այսինքն՝ ԲՀԿ-ն ընդամենը ժողովրդավարությանն ու ազատականությանը դավանելու ձգտմանը նպաստում է, իսկ իր էությամբ ազգային-պահպանողական կուսակցություն է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aram.antinyan/posts/552396634786753
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել