Երեկ Պետրոսն «Ուրվագիծ» հրավիրված հյուրին հարցնում է, թե ինչ կլինի, եթե ռուսական կողմին դուր չգա «խոպանչիների հարկ» անունը ստացած օրենքի կիրառումը: Բնականաբար, հյուրը, որը ողջ ծրագրի ընթացքում ինչ-որ լղոզված պատասխաններ էր տալիս թեմային վերաբերող հարցերին, այս հարցին ևս տվեց նմանատիպ պատասխան:
Փորձեմ ես պատասխանել Պետրոսի հարցին: Եթե Ռուսաստանին դուր չգա այս հապճեպ ընդունված օրենքի կիրառումը, ապա մեր ազգընտիրները, գիշերվա կեսին էլ լինի, արտահերթ նստաշրջան կհրավիրեն և նույն խանդավառությամբ, որով և ընդունել են այս հերթական խրթին օրենքը, այն չեղյալ կհայտարարեն նույնաոճ լոլոների շարք հիշեցնող քննարկումներից հետո: Կարծում եմ, որ որևէ մեկը կասկած չունի դեպքերի նման ընթացքի վրա, եթե Հյուսիսը հանկարծ հորանջի:
Մի քանի ամիս առաջ էլ նույն սխեմայով պետական համակարգի աշխատողների գլխին սարքեցին կենսաթոշակային 5 տոկոսների ռեկետի օրենքը: Ի գիտություն, նշեմ, որ մինչև պարտադիր բաղադրիչի կիրառումն աշխատավարձերից պահված գումարները մինչ օրս չեն վերադարձվել, և որևէ կայք մինչ այս օրը որևէ ինֆորմացիա չի տալիս դրանից հետո պահված գումարների տեղաշարժի մասին, ինչպես որ ամրագրված էր այդ չարաբաստիկ օրենքում: Ու, ոնց զգում ենք, ո՛չ այդ օրենքի դեմ պայքարողները կան, ո՛չ էլ այն ազգընտիրները, որոնք մինչև վերջ գնացող էին: Հերթական ֆարսը, հերթական թատրոնն ու հերթական կինոյի միջի տղերքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/801152979966250?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել