Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հարգում է Հայաստանի որոշումը, որ Հայաստանը բացի ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցություններ վարելուց՝ փնտրում է ավելի սերտ տնտեսական համագորակցության ուղիներ ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ: Եվրոպայի առաջատար պետության ղեկավարի այս խոսքերը վկայում են, որ եվրոպական ընտանիքը հաշվի է նստում Հայաստանի տեսակետների հետ, և սա մեր արտաքին քաղաքականության հաղթանակներից մեկն է։ Նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվեց, ինտեգրվելով Եվրասիական տնտեսական միության մեջ, պահպանել զարգացող և հեռտանկարային հարաբերություններ Եվրամիության հետ, ինչն անչափ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի բլոկադայի պայմաններում:
Թեև Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական և տնտեսական կարևորագույն դաշնակիցներից է և միջազգային բարդագույն խնդիրներում ազնվորեն պաշտպանում է Ռուսաստանի տեսակետը, բայց միևնույն ժամանակ Հայաստանը կարողանում է դրական հարաբերություններ պահպանել Արևմուտքի հետ: Առաջին հայացիքց թվում է, թե սա հեշտ է, բայց իրականում այն բավականին բարդ դիվանագիտական աշխատանքի արդյունք է: Նախագահի այցը Ռիգա ևս մեկի անգամ փաստեց, որ եվրոպական ուղղությունը Հայաստանի համար կարևոր է, բայց Ռիգայում «Արևելյան գործընկերության» բանաձևի չմիանալը փաստեց, որ Հայաստանը կանգնած է իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի կողքին:
Վստահ եմ՝ Հայաստանին հաջողվելու է կամուրջ դառնալ Արևմուտքի և ԵՏՄ-ի միջև՝ նամանավանդ, որ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը մեծ հաշվով դեմ չեն Հայաստանին տալ անչափ կարևոր միջնորդի դերակատարումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել