Լևոն Տեր-Պետրոսյանը կլռի այնքան ժամանակ, մինչև ԲՀԿ-ն հայտարարությամբ հանդես չգա: Սա ամբողջությամբ նման է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին տարիների որդեգրած քաղաքականությանը: Իհարկե սա մի կողմից խորամանկ ռազմավարություն է, բայց մյուս կողմից ամբողջությամբ արտահայտում է ՀԱԿ-ի թուլությունը, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի սխալ քաղաքականությունն է: Իր վրա վստահ և հզոր կուսակցությունը նման ռազմավարություն չէր որդեգրի: Չնայած կուսակցությանը չի կարելի մեղադրել. առաջին նախագահը միշտ որոշումները կայացրել է միայնակ, և իր թիմից անմիջապես հեռացվել են այն մարդիկ, ովքեր փորձել են ինքնագլուխ, առանց տեղյակ պահելու հայտարարություն անել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել