«Ֆուլ հաուսը» մեր ձանձրալի հեռուստատեսության մեջ երևի այն քիչ հաջողված պրոյեկտներից ա, որն արտասահմանյան լավագույն սերիալների ոճով երբեք չի թողում՝ իրենից հոգնես, ու հենց արդեն վստահ որոշում ես կայացնում, որ վերջ, հոգնում եմ «Ֆուլ հաուսից», միշտ մի նոր, հետաքրքիր բան անում են, ու էլի շարունակում ես նայել, ինչի համար շատ ապրեն: Այս անգամ էլ լրիվ աննախադեպ բան արեցին. «Ֆուլ հաուսում» նկարեցին Ռուսաստանի հումորի ինդուստրիայի պապային՝ Գարիկ Մարտիրոսյանին: Բոլորը ոգևորվեցին՝ Գարիկն ա գալիս, Գարիկն ա գալիս, բայց արի ու տես, որ էն Հրաչն ավելի լավ խաղաց: Գարիկին, վստահաբար, կարելի էր ավելի լավ օգտագործել, էն մարդուն, որն ամբողջ Ռուսաստանն ա տրաքացնում իր հումորներով, ինչ-որ անմեղ դեր էին տվել ու «Բերնարդ Շոուի» Արմենի համար նախատեսված հումորներ էին գրել: Իսկ Հրաչն իրոք փայլեց, շատ բնական ու ազատ էր խաղում նույնիսկ նման մեծության աստղի հետ: