ԲՀԿ նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարում է, որ ձևավորելու է ազնիվ քաղաքական թիմ: Նախ հետաքրքիր է, թե ինչու՞ Տիգրան Ուրիխանյանը Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո լքեց ԲՀԿ-ն: Կարող ենք մտածել, որ նա ծառայում էր ո՛չ թե ԲՀԿ-ի գաղափարներին՝ այլ Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ում գործունեություն էր ծավալում միմիայն Գագիկ Ծառուկյանի անձով պայմանավորված: Եվ եթե ոչ՝ ապա ինչու՞ Գագիկ Ծառուկյանի հետ միարժամանակ հեռացավ ԲՀԿ-ից: Եթե Տիգրանը հայտարարում է, որ ազնիվ քաղաքական թիմ է ձևավորելու՝ ապա կարող ենք ենթադրել, որ ԲՀԿ-ում մնացածներին չի համարում ազնիվ գործիչներ և ազնիվ է համարում միայն Գագիկ Ծառուկյանին, այդ իսկ պատճառով էլ նրա հետ էլ հեռացավ ԲՀԿ-ից և եթե ԲՀԿ-ակաները ազնիվ չէին՝ ապա ինչու՞ էր Տիգրանը տարիներ շարունակ <անազնիվ> մարդկանց կողքին: Եվ ամենակարևորը, եթե ինքն իրեն համարում է ազնիվ գործիչ՝ ապա ինչու՞ չի հայտարարում, թե որտեղից իրենց գումարներ՝ նոր քաղաքական շարժում ձևավորելու համար, առհասարակ, որ նա բիզնեսներ չունի, հետևաբար չունի նաև սեփական միջոցներ: Այս ամենի արդյունքում կարող եմ ենթադրել, որ Տիգրան Ուրիխանյանը առաջնորդվում է միմիայն սեփական ամբիցիաներով՝ շահարկելով երկրում առկա խնդիրները քաղաքական կարիերա անելու նպատակով: Ազնվության մասին խոսելիս պետք է նախևառաջ ինքդ ազնիվ լինես գոնե ինքդ քո առջև....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/802624823139928
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել