1429815555_kadyrov-my-dolzhny-eshche-kachestvennei-borotsia-s-ekstremizmomՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր օգտահաշվում ուղերձ է հրապարակել՝ ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում ամերիկացի առաջնորդին կոչ է արել մտածել «ուր տանել այս աշխարհը» հարցի շուրջ:

«Ես վստահ եմ, որ դուք բոլորդ պետք է մոռանաք նախկին վիրավորանքները, վեր կանգնել մանր խնդիրներից, հավաքվել համաշխարհային գերտերությունների ղեկավարներով և մտածել` ուր եք տանում այս աշխարհը: Գուցե դրանից ինչ-որ բան ստացվի՞:

Չպետք է հույս ունենալ, որ հնարավոր է պատժամիջոցների շնորհիվ Ռուսաստանին դարձնել հնազանդ, կիսագաղութային երկիր: Եթե 45թ. մենք ձիերով հասանք Բեռլին, ապա այսօր առավել ևս կարող ենք լուծել ցանկացած բարդության խնդիր: Թող հաղթի արդարություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Կադիրովը նաև նշել է, որ ԱՄՆ-ը մասնակից է ԴԱԻՇ-ին ֆինանսավորելու մեջ և զենք, մարդկային ռեսուրսներ է մատակարարում ահաբեկիչներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել