www.psyhelp.am  և www.psyarmenia.com  -ից

Կար-չկար մի Պիթոն կար: Նա շատ երիտասարդ էր և երկար:

Մի անգամ, երբ նա տաքանում էր արևի տակ, ինչ-որ մեկը կտրուկ և շատ տհաճ սեղմեց նրան: Պիթոնը ալարկոտ բացեց աչքը և առանց նշան բռնելու, սակայն ամբողջ ուժով պոչով հարվածեց այդ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻՆ: Համարյա թե միաժամանակ նա մի հզոր հարված ստացավ իր ճակատին: Պիթոնը շատ նեղացավ, և դրա հետ մեկտեղ հարվածն էլ էր շատ ցավոտ: «Ինչի՞ համար», - ոռնաց պիթոնը: Նա հավաքեց իր բոլոր ուժերը և փորձեց ավելի ուժեղ հարվածել իրեն նեղացնողին, սակայն միաժամանակ ստացավ մի հզոր հարված, որից նրա աչքերից կայծեր դուրս եկան: Պիթոնը թաքցրեց գլուխը թփերում և փորձեց ևս մի ուժգին հարված հասցնել, սակայն այդ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ նրան նաև թփերում գտավ: «Ախ այդպես»,- մտածեց Պիթոնը, և սկսեց անխնա հարվածներ հասցնել աջ ու ձախ: Մի ամբողջ ճակատամարտ ծավալվեց: Նա չգիտես թե որտեղից անընդմեջ հարվածներ էր ստանում:

Այդ ժամանակ մի ամպ երկնքով լողալով եկավ ու կանգնեց պիթոնի գլխավերևում: Քանի որ ամպը վերևից էր նայում, ապա ավելի շատ բան էր տեսնում, քան Պիթոնը: «Այ դու հիմար, երիտասարդ Պիթոն, - ասաց ամպը: - Ավելի լավ է սկզբից հասկանաս, թե որտեղ ես վերջանում Դու, և որտեղ է սկսվում քո թշնամին»:

Պիթոնը մի պահ մտածմունքի մեջ ընկավ, որից հետո ընկղմվեց խոր տրանսային վիճակի մեջ, որի միջից դուրս եկավ առույգ և հանգստացած, ԻՆՉԸ ԵՎ ԿԱՄԵՆՈւՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ:

 

Էժեն Դելակրուա «Գյավուրի և փաշայի մենամարտը» 1827թ.


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել