Թեսա Հոֆմանը` Գերմանիայի Բունդեսթագում  Հայոց ցեղասպանության բանաձևի մասինPanorama.am-ը գրում է.

Գերմանիայի Բունդեսթագում քննարկվող հայոց ցեղասպանությաան ճանաչման բանաձևի, ինչպես նաև ավելի վաղ Հռոմի պապի արված հայտարարության և Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ Panorama.am-ը զրուցել է հայտնի գերմանացի հայագետ Թեսա Հոֆմանի հետ: 

- Պրոֆեսոր Հոֆման, Ձեր կարծիքով ո՞րն էր Ֆրանցիսկոս պապի` ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուղերձի հիմնական կարևորությունը, որում նա օգտագործեց «ցեղասպանություն» եզրը:
-Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի ուղերձը իսկապես ուժեղ և կարևոր ազդանշան էր եվրոպական և ամերիկյան պետական գործիչների համար, մասնավորապես նրանց համար, ովքեր մտադիր էին հետևել նրա օրինակին: Ֆրանցիսկոսը 1.214.000.000 հավատացյալներ ունեցող ընդհանրական եկեղեցու առաջնորդն է: Ինձ անձամբ դուր եկավ, որ Պապն իր խոսքում հիշատակեց Օսմանյան կայսրությունից տուժած այլ ժողովուրդներին նույնպես` մասնավորապես հույն ուղղափառներին և արամերեն խոսող տարբեր քրիստոնյա խմբերի:

Ամերիկացի ցեղասպանագետ Նորման Նայմարկը ճիշտ է նկատել իր հարցազրույցում, որ Պապի միակ թերացումն այն էր, որ իր խոսքում նա հայերի ցեղասպանությունն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մինչդեռ որպես գերմանացի ես լավ գիտեմ, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականացվել է գերմանացի գաղութարարների կողմից հերերո և նամա տեղաբնիկ ցեղերի դեմ Նամիբիայում (1904-1908): Հետաքրքիր է, որ հերերո և նամա ցեղերի վերապրածները, ինչպես և հայերը, մինչ այժմ սպասում են, որ Գերմանիայի օրենսդիրը պաշտոնապես ճանաչի իրենց ցեղասպանությունները: Միգուցե երկու դեպքերում էլ Գերմանիային ուղղված ֆինանսական և նյութական փոխհատուցան պահանջները դե՞ր են խաղում:

Նամիբիայի պարագայում խոսքը գնում է գերմանացի նորաբնակների կողմից առգրավված հողատարածքների մասին, որոնք դեռ պատկանում են նրանց հետնորդներին: Հայերի դեպքում գործ ունենք հիմնականում գերմանական բանկերում արտաքսված հայերին պատկանող ավանդների փոխհատուցման հետ:

-Ինչպե՞ս կմեկնաբանեիք Եվրոպական խորհրդարանի` 2015թ.-ի ապրիլի 15-ին ընդունած բանաձևը, որը հորդորում է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ձեր կարծիքով ինչպե՞ ս այն կարող է խթանել ցեղասպանության ավելի լայն միջազգային ճանաչումը: 
-Սա հինգերորդ անգամն է, որ Եվրախորհրդարանն ընդունում է պարտադիր ուժ չունեցող այսպիսի բանաձև, որը կրկնում է նախկինում Թուրքիային ուղղված պահանջները: Նմանօրինակ առաջին բանաձևի մեջ (ընդունված 1987թ.-ին) Եվրախորհրդարանն արդեն իսկ կոչ էր անում Թուրքիային ճանաչել հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը` սահմանով այն որպես նախապայման Թուրքիայի` ԵՄ անդամակցման համար: Սակայն ավելի մեծ ազդեցություն ունեցող Եվրոպական հանձնաժողովը երբեք չի կիսել այս տեսակետը: Այս ամենը կարծես թե հանդիսանում է ավելի ընդհանուր խնդրի մի մաս – օրենսդիր մարմնի կողմից 1948թ.-ից առաջ տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումը հակազդեցության է հանդիպում կամ արգելափակվում է (ինչպես Գերմանիայի պարագայում) ավելի մեծ իշխանություն ունեցող գործադիր մարմնի կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել