Armlur.am-ը գրում է.
ՊՆ փոխնախարար Արա Նազարյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքում: Նշենք, որ օրենքի նախագծով սահմանվում են գնդի, բրիգադի և գումարտակի, դիվիզիոնի սերժանտների պարտականությունները` որպես ենթակա սերժանտական կազմի զինծառայողների ուսուցման, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, մարտական և մասնագիտական պարտաստվածության համար պատասխանատու անձինք:
Վաշտի ավագի, դասակի հրամանատարի տեղակալի, ջոկի հրամանատարի պաշտոնները փոխարինվում են վաշտի, դասակի ջոկի սերժանտների պաշտոններով: «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Զինված ուժերում արհեստավարժ սերժանտական կազմի ընդլայնման և որպես առանձին հրամանատարական օղակի ձևավորման հանգամանքով»,- նշեց Նազարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



