Tert.am-ը գրում է.

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինան հայտնել է, որ այսօրվա դրությամբ երկրի նախագահի ընտրության ամենահավանական ամսաթիվը նոյեմբերի 15-ն է, գրում է Корреспондент-ը։

Ընդ որում՝ նա նշել է, որ վերջնական որոշումը կկայացնի խորհրդարանը։ Երմոշինան նշել է նաև, որ այդ ամսաթիվը համաձայնեցված է բոլոր մարմինների հետ, իսկ ընտրությունների մասին որոշումը կկայացվի օգոստոսի կեսերին։

Բացի այդ, Բելառուսի ԿԸՀ-ի ղեկավարը նշել է, որ այսօրվա դրությամբ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին փոխարինող չի տեսնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել