«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին կարճվելու է Ժիրայր Սեֆիլյանի և նրա խմբի դեմ հարուցված բրեական գործը: Կարճման որոշման հիմքում դրվելու է իրադրության փոփոխության պատճառաբանությունը:

Սեֆիլյանենց մեղադրում են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ: Բայց գործը կարճվելու է, քանի որ նշված արարքը «այլևս վտանգավոր չէ հանրության համար»,– գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել