Lurer.com–ը գրում է.

Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել սպառազինությունների և ռազմատեխնիկայի մատակարարումը Թուրքիա: Այդ մասին հայտնել են ռուսական խոշորագույն զենքի մատակարար «Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերության մամուլի ծառայությունից, հաղորդում է BBC-ն:

Երեքշաբթի օրը Ստամբուլում մեկնարկում է IDEF-2015 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսը, որտեղ պետական ընկերությունը մտադիր է թուրք գործընկերների հետ մի շարք բանակցություններ վարել, ասված է հաղորդագրության մեջ:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք Թուրքիա ռուսական զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումն ընդլայնելու շուրջ»,- նշել են «Ռոսօբորոնէքսպորտ»-ում:

Թուրքիայի հետ համագործակցության ամենահեռանկարային ուղղություններից ընկերությունում նշում են նախագծերը, որոնք կապված են կարճ հեռավորության ՀՕՊ համալիրների, զրահապատ տեխնիկայի, կապի թվային միջոցների, ուղեծրային տիեզերական համակարգերի, ինչպես նաև տարբեր ռազմածովային տեխնիկայի և զինատեսակների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել