1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն պահպանում քաղաքացիական իրավունքների ու ազատությունների ոլորտում իրենց պարտականությունները և անարդարացիորեն փակված են պահում 12 լրագրողների ու բլոգերների։ Այս մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ կապված Վաշինգտոնում անցկացվող մամուլի ազատության պաշտպանության շաբաթվա և Freedom House-ի կողմից «Մամուլի ազատություն-2015» զեկույցի հրապարակման հետ։ Այս մասին փոխանցում է TASS գործկալությունը։
«Մենք Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել նման հետապնդումներն ու անկախ ԶԼՄ-ների վրա ճնշման այլ տեսակները և կատարել պարտականությունները կամարտահայտման ազատության ոլորտում»,- ասել է Հարֆը։
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1611125.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել