1in.am–ը գրում է.
Եմենի տնտեսական մայրաքաղաք Ադեն քաղաքը` երկրի հարավում, լի է բռնությամբ: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով ՄԱԿ-ին: ՄԱԿ-ի տվյալներով` քաղաքում այրվում են բնակելի թաղամասեր, գնդակոծված է կենտրոնական հիվանդանոցը, ինչպես նաև դադարեցված է ջրամատակարարումը և կոյուղիների աշխատանքը:
«ՄԱԿ-ում հաղորդագրություններ են ստացվել Եմենի Ադեն քաղաքում համընդահուր բռնության մասին»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը: Նրա խոսքերով` հրկզիվում են Խորմասքար շրջանի տները, իսկ գլխավոր` Էլ-Ջամուրա հիվանդանոցը, «բավականին տուժել է մարտական գործողությունների արդյունքում»:
«Ադեն գավառի ջրամատակարարումը և կոյուղիները սպասարկող կոմունալ ծառայությունը հայտնել է, որ Էլ-Բարզակում և Էլ-Կարայում ուժգին գնդակոծությունների պատճառով չի կարող շարունակել աշխատանքը»,- ասել է Հակը: