benzino-2-746361in.am-ը գրում է.

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան կարծում է, որ Բիձինա Իվանիշվիլին պետք է վերադառնա կառավարության ղեկավարի պաշտոնին՝ հեռացնելով գործող վարչապետ Գարիբաշվիլուն, գրում է apsny.ge –ն:

Քաղաքական գործիչն այսպես է մեկնաբանել Վրաստանի կառավարությունում պաշտոնաթողությունները, որոնք հանգեցրել են նախարարների կաբինետին վստահություն հայտարարելու անհրաժեշտության:

«Եթե վարչապետ Գարիբաշվիլին մնա իր պաշտոնին, ապա այս անլուրջ «Բաստի-բուբուն» (մանկական հեռուստահաղորդում) կշարունակվի, որը դրականորեն չի անդրադառնա տնտեսության առողջացման վրա»,- հայտարարել է Իրակլի Ալասանիան:

Ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքերով՝ իշխող կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին պետք է կրկին ղեկավարի Վրաստանի կառավարությունը: «Միակ ճիշտ ելքը այն կլինի, եթե Բիձինա Իվանիշվիլին անձամբ վերադառնա, վերջակետ դնի այս ոչ պաշտոնական կառավարմանը և երկիրը հասցնի մինչև խորհրդարանական ընտրություններ, և դրանից հետո միայն որոշումը Վրաստանի բնակչությունը կկայացնի»,- նշել է Ալասանիան:

Ընդդիմությունը Իվանիշվիլուն մեղադրում է ներկայիս կառավարությանը վերահսկելու և երկիրը «կուլիսների հետևից» կառավարելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել