1.Իսկական քաղաքական մարմնավաճառը պետք է ազատատարարի, մեգադեմոկրատի և անհանդուրժող հերոսի անքակտելի ընդդիմադիր կերպար ունենա:
2.Իսկական քաղաքական մարմնավաճառը պետք է ցանկացած հարցի պատասխանելիս պարտադիր խոսի քրեաօլիգարխիայից, իշխանությունների բռնի ուժով զավթումից ու նոր էռայից, որը շուտով գալու է հենց իր շնորհիվ:
3.Իսկական քաղաքական մարմնավաճառը պետք է իր ապագա գնորդին որպես մի վերերկրային ուժ ներկայացնի: Իսկ նրա առաջնորդին՝ ավելին քան պարզապես ԱՌՅՈՒԾ:
4.Իսկական քաղաքական մարմնավաճառը պետք է իրենից ոչինչ չներկայացնի, բայց պետք է դա համառորեն թաքցնի կլոր ակնոցների , “աշխարհաքաղաքական”, “խունտա”, “մոբիլիզացիա”… բառերի հետևում:
5.Իսկական քաղաքական մարմնավաճառը պետք է անակնկալ ակտիվանա վաճառքի պահից 6 ամիս առաջ ու հաճախ ասուլիսներ տա:
6.Իսկական քաղաքական մարմնավաճառը իր վաճառքի փաստը պետք է ներկայացնի որպես գլոբալ ռազմահայրենասիրաաշխարհաքաղաքական զարգացումներով պարտադրված անկասելի պռոցես և մաքսիմալ ճռճռան բառերով ընդգծի դրա օրհասականությունը:
7. Իսկական քաղաքական մարմնավաճառը պետք է հնարավորինս շատ կլիենրեի հետ բանակցի, իսկ ցածր գին առաջարկողներին որակի որպես իշխանական խունտայի կցորդ:
8. Իսկական քաղաքական մարմնավաճառը պետք է այնքան ճղճիմ լինի, որ դժվար լինի անգամ նրա վերաբերյալ 10 բնութագրիչ մտածել : )