Փաստորեն, Հայաստանի վերածննդի տնտեսական մեխանիզմն այսօր հնչեց կարևորագույն նախարարության առաջնորդի շուրթերից:
Հայաստան ուղղված տրանսֆերտների կտրուկ կրճատումը, բանկային համակարգի կաթվածահար վիճակը, համատարած կոռուպցիան, անելանելի իրավիճակում հայտնված մարդկանց արտագաղթը, լվացվող փողերի նվազումը` լվացքի մեքենայի անսարքության և փողային զանգվածի կտրուկ նվազման պատճառով, ստիպում է գտնել արդեն գումարներ հայցելու նոր եղանակներ: Բազմապիսի մարաթոնների ու անարդյունավետ ծրագրեր իրականացնելու համար գումարները պակասել են: Հիմա պետք է այդ գումարները մուննաթով ուզել այն նույն մարդկանցից, որոնք, մազապուրծ եղած, փախել են հենց այդ ուզողների ապաշնորհ իշխանավարման պատճառով: Այսինքն էդ մարդիկ դեռ պարտք են մեզ ու մեր փառապանծ բանկերին: Տեղի բնակիչներն իրենց կոպեկ–կոպեկ հավաքած գումարներն են վախենում, որ մի օր հօդս կցնդի բանկերից (նախադեպն ունեցել ենք), ունիվերսալ պաշտոնյան հիմա էլ պահանջում է, որ Սփյուռքն իր գումարները ներդնի մեր բանկային համակարգում, որտեղ մեկ օրում ներդրումը կարելի է արժեզրկել մի 30-40 տոկոսով, հանգիստն անցկացնի մի քանի օլիգարխների կողմից մեջ-մեջ արած և 2 աստղանի հյուրանոցային ծառայությունների մատուցումը 7 աստղանի հյուրանոցի գներով հաշված հյուրանոցային համալիրներում, ֆինանսապես գնդակահարվի ու սնանկացած կրկին փախուստի դիմի` իր հետ տանելով մուննաթ սպասարկումից մնացած հուշերն ու երկու չաշխատող, բայց աշխարհի ամենաթանկ բիոզուգարաններից չօգտվելու մուրազը փորում մնացած էկզոտիկ հուշերը:
Հ. Գ. Այ մարդ, գնացեք էն «սամազվանեց կասմանավտին» գտեք, բերեք էլի.... էդպես ավելի զվարճալի էր ու էսքան գաղջոտ չէր...
Կից նյութն` այստեղ