Interpress.am-ը գրում է.
Հայերը նշում են բռնության սկիզբը, որի ժամանակ 1.5 միլիոն մարդ մահացավ, Թուրքիայի զղջման բացակայության պատճառով էլ ժառանգները պայքարում են կորուստի հետ հաշտվելու և վերականգնման համար:
Այդ մանուշակագույն, դեղին և սև փոքրիկ դարձածալ կոճակները, որոնք խորհրդանշում են զոհվածների հիշատակն ու հայրենիքի կորուստը, առաջին հայացքից աննկատելի են: Բայց կան պաստառներ, շապիկներ, հովանոցներ, կպչուն պիտակներ, նույնիսկ տորթեր, որոնք կրում են նույն անմոռուկ ծաղիկի պատկերը, որը ձևավորվել է ազգի ողբերգությունը հիշատակելու համար:
Այն խորհրդանշում է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, որն այս շաբաթ հանդիսավոր արարողություններով նշում են Երևանում և աշխարհի տարբեր վայրերում, ուր այս հնագույն մարդիկ փախել են Օսմանյան կայսրության կազմակերպած զանգվածային վայրագություններից փրկվելու համար:
Վերջերս ստեղծված ավանդույթը կարծես վերադարձ է արևելյան Անատոլիայի սպանդի դաշտերը: Ամբողջ Հայաստանում, դպրոցներում և տներում, ինչպես նաև հեռավոր Սփյուռքում՝ Գլենդել, Կալիֆորնիա, երեխաները վերցնում են գունավոր մատիտներն ու մկրատը, որպեսզի ստեղծեն իրենց թղթե ծաղիկները կամ տնկեն իսկականը, հիշատակելու այն սարսափները, որոնք շրջապատել էին իրենց նախնիներին:
Ապրիլի 24-ի հարյուրերորդ տարելիցը նախատեսում է հազվագյուտ հնարավորություն միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնանացնելու սպանությունների վրա, որոնք մի ժամանակ անտեսվել էին, իսկ այսօր դիտվում են որպես լայնածավալ հանցագործություն և Հոլոքոստի նախադեպ: Տարբեր ձևերով Հռոմի Պապը և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը անցյալ շաբաթ կարևորեցին այս հարցը, զայրացնելով թուրքերին, ովքեր շարունակում են վիճարկել իրադարձությունների հայկական տարբերակը:
Հիշատակման արարողության վերջին պատրաստություններն են ընթացել Հայաստանի Ցեղասպանության հուշահամալիրում, Ծիծեռնակաբերդի բարձրավանդակի վրա, որտեղից ամբողջ Երևանն է երևում: Այն կոնաձև մոխրագույն կոթող է, բունկերի նման թանգարանով: Դեպի հարավ, թուրքական կողմի երկար փակ սահմանին Արարատ լեռն է ձյունով ծածկված ու փառահեղ:
Այցելուների մեջ են Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը, 20 երկրների առաջնորդներ պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Բայց չճանաչած արևմտյան տերությունները, այդ թվում, Մեծ Բրիտանիան, ցածրաստիճան պաշտոնյաներին ուղարկում են Երևան, իսկ շատ ավելի ավագ ներկայացուցիչներին Թուրքիա՝ նշելու Գալլիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միտումնավոր և ցինիկաբար ընտրել է այդ օրը, որպեսզի, ըստ զայրացած հայերի, խափանի իրենց արարողությունը:
«Ես հպարտ եմ, որ այստեղ եմ և հասկանում եմ, թե ինչու եմ այստեղ», – ասաց 16-ամյա Միլենա Ավետիսյանը, որը սև կոստյումով, սպիտակ վերնաշապիկով իր դասընկերների հետ կանգնած է պատվո պահակախմբում, կենտրոնում վառվում է հավերժական կրակը: «Դա կոչ է աշխարհին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Այն ցույց է տալ, որ մենք հիշում ենք ու պահանջում»:
Միջոցառման կարգախոսը հիշեցնում է թուրքական պետությանը ճանաչել օսմանյան թուրքերի կողմից 1.5 միլիոն հայ քաղաքացիների ոչնչացումը: Այն սկսվեց 1915-ի ապրիլի 24-ին, երբ Կոնստանտինապոլսում կալանավորեցին հայ մտավորականներին և տեղահանությունների, սպանության, թալանի ու բռնաբարության կենտրոնացված ծրագիրը գործեց մինչև 1922 թվականը:
Teskilat e-Mahsusa հատուկ կազմակերպությունը ծրագրեր էր կազմել և կոդավորված ուղարկել մարզային պաշտոնյաներին, որոնք իրենց զոհերին երկաթուղային ճամփորդության էին ուղարկում Իրաքի ու Սիրիայի անապատներ: ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն նկարագրել է, թե ինչպես էին թուրքերը «մի ամբողջ ազգի մահվան հրահանգներ տալիս»:
Ապրիլի 23-ին, Էջմիածնի հայ առաքելական եկեղեցու նստավայրում կայացավ նահատակների սրբադասման արարողությունը, վերականգնելով 1,700 տարի առաջ սկիզբ առած ավանդույթը: «Մենք պետք է մեր սեփական ժողովրդին ազատագրենք թշնամանքից և ատելությունից», – բացատրեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: «Մենք պետք է ազատագրենք նաև թուրքերին, որպեսզի մաքրվեն ցեղասպանության ցավից»: 1965-ին սպանդի 50-ամյա տարելիցի կենտրոնում Էջմիածինն էր, դա հայ ազգային զարթոնքի հիմնական պահն էր, երբ շատ կենդանի վկաներ կային, իսկ մահացածների ոսկորները բերվեցին Սիրիայի Դեյր Զորից վերաթաղման նպատակով:
Հարյուրամյա տարելիցի բազմաթիվ միջոցառումները՝ համաժողովները, ցուցահանդեսները, համերգները, ընդգծում են, որ այս երկրի ինքնությունն ու ապագան կապված են արյունոտ անցյալի հետ: «Միջազգային ճանաչումը լավ է, բայց, եթե Թուրքիան դա չի անում, ապա մենք չենք ունենա անվտանգություն, ինչը մեզ պետք է», – ասաց Թևան Պողոսյանը, ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» խմբակցությունից: «Դա անվտանգության հարց է, քանի որ ցեղասպանությունը տեղի է ունեցել մեզ հետ: Մեր ազգն է կորցրել իր հայրենիքը և ցրվել ամբողջ աշխարհում: Դա միայն պատմական հարց չէ»:
Ժամանակակից Հայաստանը իր անկախությունը նվաճել է 1918 -ին, սակայն երկու տարի անց այն անցել է Խորհրդային Միության ենթակայության տակ և անկախությունը վերականգնել է 1991-ին: Դեպի ծով ելք չունեցող և աղքատ այս երկիրը 3 միլիոն բնակիչ ունի, ներառյալ ցեղասպանության վերապրածների բազմաթիվ ժառանգները: Թեև նրանց մեծ մասը՝ 7 -10 միլիոն ապրում է սփյուռքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ