Որ իրադարձություններն այսպես զարգանան` Թուրքիան առնվազն մի 15-20 երկրում հնարավոր է դեսպան չունենա, նրանց պաշտոնյաները, բանուգործը թողած, հարկադրված են լինելու մի հիսուն երկիր բանագնացներ ուղարկել, էլ չենք խոսում բյուջեի հսկայական ճեղքվածքի և բազմաթիվ խոստումների մասին, որոնք պետք է իրականացնի առանց վերապահումների: Իսկ եթե սրան ավելացնենք վաղն Անկարա ժամանող, Թուրքիայից շատ հստակ ակնկալիքներ ունեցող բազմաթիվ երկրների ղեկավարների պահանջմունքները, ապա պատկերն առավել ամբողջական կդառնա: Իսկ թե Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառը չարտասանելն ի՞նչ կնստի Թուրքիայի վրա, թերևս, համեստորեն լռենք: Ահա թե ինչի է հասցնում Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը... Վերջիվերջո, մի օր թուրք հասարակությունն Էրդողանից է պահանջելու այս հսկայական փոշիացրած գումարների և չհիմնավորված ծախսերի հաշվետվությունը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/475317242622277?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել