Բոսնիա և Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը չի կարողացել գալ Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Միլորադ Դոդիկի գրասենյակից հայտնել են, որ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել, որ ինքնաթիռը թռչի իրենց երկրի տարածքով:
Խեղճ նախագահ. հիմա չգիտեմ՝ սա 4 նախագահներից մե՞կն էր, թե՞ 5-ից մեկը, ովքեր պաշտոնապես հայտարարել էին, որ գալու են ապրիլի 24-ին Հայաստան... Այ մարդ, լավ չէ՞ր մի քանի դար առաջ. ի՞նչ ինքնաթիռ, ի՞նչ օդային տարածք` նստում էիր ուղտի վրա ու հայդա բալամ: Մի խոսքով, թուրքերը հյուրերից մեկի «գլուխը կերան»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/789906051090943
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել