«Սառը պատերազմի» տարիներին Շվեդիան ու Ֆինլանդիան պահպանեցին բլոկային չեզոքությունը. լինելով արևմտյան աշխարհի մաս՝ նրանք մաս չկազմեցին ՆԱՏՕ-ին: Չեքոքությունն այս երկրների համար նույնիսկ դարձել էր ազգային գաղափար: Ուկրաինական ճգնաժամը, սակայն, այս երկրներին ստիպեց սերտացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Ճիշտ է, նույն Ֆինլանդիայի հասարակության մեծամասնությունն այսօր էլ դեմ է երկրի եվրաատլանտյան ինտեգրացիային, բայց այս թեման արդեն քննարկվում է խորհրդարանական ընտրարշավում: Փաստորեն, Ռուսաստանն իր քաղաքականությամբ ակամայից նպաստում է ՆԱՏՕ-ի ընդլայմանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/815420755174137
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել