«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթում կարդում ենք. «Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Վարդան Օսկանյանին որպես գործով մեղադրյալ ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը դեմ քվեարկելու մասին հայտարարեց քվեարկությունից օրեր անց միայն: Այն էլ ԱՄՆ դեսպան Հեֆերնի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված նամակից հետո: Հիշեցնենք, որ իրեն անկախ հռչակած այս պատգամավորը օրենսդիր մարմնում է հայտնվել օրենքի բացահայտ խախտումով: «ՉԻ»-ն այս մասին ծավալուն հրապարակումներով է հանդես եկել: Հիշեցնենք միայն, որ սովորելով ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում՝ վերջինս կեղծ տեղեկանք էր ներկայացրել այն մասին, որ այդ ընթացքում բնակվել է Հայաստանում: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ Աղվան Հովսեփյանը հանդես չի գալիս Մարուքյանին անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությամբ: Ըստ էության, Մարուքյանը խաբել է պետությանը` խախտելով ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմը: Ավելացնենք նաև, որ Մարուքյանի պաշտպանը միայն Աղվան Հովսեփյանը չէ: Բանն այն է, որ Մարուքյանին հովանավորում է Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, ում հետ Մարուքյանր պարբերաբար հանդիպումներ է ունենում և նրանից աշխատանքային գործունեության ցուցումներ ստանում: Պատգամավորն այս մասին իր շրջապատում խոսում է առանձնակի հպարտությամբ` տպավորություն ստեղծելով, որ իր «պրոտեժեն» միայն Աղվան Հովսեփյանը չէ: Նրանից բացի գոյություն ունի Ֆլեշի Բարսեղի գործոնը, որն անկախ պատգամավորի համար կարևոր է այնքան, որքան մանդատը»:
Չպետք է մոռանալ, որ Մարուքյանի առաջին թևութիկունքը գեներալ Արշալույս Փայտյանն էր, որն, իհարկե, հայտնի պատճառներով, այլևս «մոդա» չէ, քանի որ ագահաբար կերել է հայ զինվորի հացը, որպեսզի նրան սատկած գոմեշի միս հրամցներ:
Կարող է ոմանց մոտ հարց առաջանալ, թե այս խեղճուկրակը, ում մի քանի ամիս առաջ իսկի իրենց թաղում չէին ճանաչում, էլ ուր մնաց Վանաձոր քաղաքում, ինչպե՞ս կարող է նման ազդեցիկ հովանավորներ ունենալ: Իսկ պատասխանը պարզ է. Էդմոնը, լինելով փաստաբան, հրաշալի տեղեկացված է, թե ինչ ահավոր պայմաններ են տիրում մեր քրեակատարողական հիմնարկներում և ոչ մի պարագայում չի ցանկանում այնտեղ հայտնվել որպես կալանավոր: Ուստի հիմա պատրաստ է ցանկացածի ոտքերն ընկնել, խոստանալ, որ հավատարիմ քութիկի պես նրանց կծառայի, ասել, որ իր ամերիկյան հովանավորների միջոցով նրանց ծառայություններ կմատուցի, միայն թե նրանց օգնությամբ կարողանա գլաւխը պրծացնել այս փորձանքից: Բայց Հայաստանը փոքր երկիր է, և շատ արագ ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս, և բոլորն էլ հասկանում են, որ նույն թուլեն չի կարող հավատարմորեն ծառայել մի քանի տերերի հավասարապես ու միաժամանակ: Այնպես որ, Էդմոնի նկատմանբ այս ակտիվությունը ի վերջո ստիպելու է, որ տերերը հոգնեն նրանից, նեղանան ու ամեն մեկն իր հերթին մի քութիկի ծեծ տա երիտասարդ պատգամավորին:
Լավ, մի հարցնող լինի՝ այ տղա ջան, Աստծուց կրա՞կ էիր ուզում. որպես իրավապաշտպան ամերիկացիների փողերն էիր մուզմուզարած ուտում, որպես դատապաշտպան՝ մերոնց փողորը: Քո ինչի՞ն էր պետք քրեական հոդվածը վրադ վերցնելու գնով պատգամավոր դառնալ: Երբ հիմա տերերդ կոկորդիցդ բռնել ու նոր հանցանքների մեջ ներքաշվել են պարտադրում, իսկ վերջում՝ իրենց համար հարմար պահի, դատի են տալու ու այդ ընտրատարածքը ազատելու են մեկ ուրիշի՝ արդեն իրենց մերձավորի համար:
Բա այդ ամերիկաներում ի՞նչ էիր սովորում, որ այսպես թերուս ես մնացել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/mtahogqaxaqaci/posts/118232471665339
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել