«Հավատանք, որ քցվենք», «Տիկին Հրանուշ, սիրո՛ւն չի» և այլ վերնագրերով կարելի է կոչել խայտառակ պատմությունը, որը այսօր ներկայացրեց Gala tv-ին: Հալեպից Գյումրի ժամանած Սրապյանների 3 հոգանոց ընտանիքը մինչեւ այսօր բնակվում է հեռավոր ազգականի մոտ, ուր բնակարանային անհարմարություններ են, եւ հյուրերը ստիպված են բարեկամների հետ քնել մեկ սենյակում: Գրիգոր Սրապյանը ասաց, որ մարդկանց սրտերը լայն են, բայց հո կրակը չեն ընկել: Գիշերը ընտանիքը քնում է խոհանոցում. պրն. Գրիգորը՝ բազմոցին, կինը`բազկաթոռի վրա: Գրիգոր Սրապյանի կինը` Ծովինարը, դժգոհեց, որ նրա մյուս որդին`Վարուժանը, արդեն 3 ամիս հայկական անձնագիր ստանալ չի կարող: Գրիգորը սկզբում ակնկալել է, որ նրա ընտանիքով կհետաքրքրվեն, կսկսեն հոգ տանել, բայց մինչեւ հիմա ոչ ոք ոչ մի օժանդակություն չի ցուցաբերել: Լրագրողին նրանք պատմել են, որ Հալեպում եղած ժամանակ մտածում էին, որ կգան հայրենիք և իշխանությունները կօնեն: Նրանց հարևաններն էլ եկել են Հայաստան և այժմ ապրում են ավտոտնակում: Խոսքի իրավունք միավորումը կասկած է հայտնում այն լոզունգների հանդեպ, որոնք հռչակում են իշխանությունները: Պահանջում ենք կյանքի կոչել այդ ծրագրերը՝ չթողնելով մարդկանց բախտի քմահաճույքին:



