Փաստորեն, Թուրքիայի համար Հայոց ցեղասպանության ժխտումն այնչափ սկզբունքային է, որ նա պատրաստ է հակադրվել ողջ քաղաքակիրթ մարդկությանը, իսկ դա նշանակում է, որ թուրքերն ուղղակիորեն վախենում են առերեսվել սեփական պատմության հետ, ինչը և հասկանալի է.
Թուրքերն իրենց պետականությունը կառուցել են այլ ազգերի՝ հայերի, հույների և այլոց պատմական հայրենիքների տարածքներում և քաջ գիտակցում են, որ ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը՝ նրանք ստիպված են լինելու ընդունել այդ պարզ ճշմարտությունը, որ այսօրվա Թուրքիան թուրք ժողովրդի պատմական հայրենիքը չէ:
Բայց այս իրավիճակում ևս կա լուծում. Թուրքիայում ապրում են տարբեր ազգությամբ միլիոնավոր մարդիկ՝ հայեր, քրդեր, հույներ, և Թուրքիան, իրեն հռչակելով բազմազգ և ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող պետություն, կարող է նաև խուսափել գոնե ժամանակավոր տրոհումից:
Հասկանալի է, որ Թուրքիան դատապարտող տարբեր պետություններ առաջնորդվում են նախ և առաջ իրենց պետական շահերով, բայց մյուս կողմից շատ կարևոր է, որ քաղաքակիրթ շատ պետությունների պետական շահերը սկսել են համընկնել հայ ժողովրդի ազգային և պետական շահերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել