Արդեն կես տարի է՝ սովորում եմ այստեղ և փորձում եմ հասկանալ՝ որն ա մեր երկրի ֆունդամենտալ պրոբլեմը, նու թվում ա, թե մեր երկրի թիվ մեկ խնդիրն իշխանափոխության հարցն է, բայց այն, ինչ ես տեսնում եմ այստեղից, ցույց ա տալիս, որ խնդիրը ֆունդամենտալ կրթական հնացած համակարգն է, եթե համեմատեմ մեր երիտասարդների կրթական պոտենցիալը մյուս ազգերի պոտենցիալի հետ, ապա տոկոսային հարաբերությամբ իմ կարծիքով առավելությունը մերն է, բայց մենք էդ պոտենցիալը չենք օգտագործում և թողնում ենք, որ ժանգոտի... Էսօր խոսում ենք դպրոցները եկեղեցու ենթակայության տակ հանձնելու մասին, դա պղծություն կլինի կրթության նկատմամբ, ավելին` եկեղեցու պատմություն առարկան պետք հանվի, և տեղը, օրինակ, աշակերտներին մաթլաբ ծրագիրը սովորեցնեն, այսինքն ինչպես կատարել պարզ թվաբանական հաշվարկներ, կոնկրետ ծրագրով, ախր սա ա պահանջված աշխարհում, իսկ համալսարաններում պետք ա փոխել «ծրագրավորում» հասկացողության՝ նեղ իմաստով կիրառությունը, և այն պետք է դառնա յուրաքանչյուր ինժեներական առարկայի անքակտելի մաս... էսօր ասում եք՝ երիտասարդները չեն ցանկանում գիտությամբ զբաղվել, սակայն ինչո՞ւ, ցածր աշխատավարձի պատճառով։ Իսկ ինչպե՞ս կարող է որևէ մեկն ակնկալել որևէ ընկերությունից բարձր աշխատավարձ, եթե նա չունի 21-րդ դարի հմտություննները։ Գուցե ինքը լավ տեսություն գիտի. լավ տեսություն իմանալը գործազուրկ լինելու լավագույն գրավական է, իսկ հենց մեր համալսարաններում հենց սովորեցնում են լավ տեսություն, այն է՝ Խորհրդային Միության ժամանակների լավ տեսություն. էս երկիրն էս կրթական համակարգով ինչպե՞ս կարող է զարգանալ որ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել