Ձեզ ենք ներկայացնում BBC-ի ծավալուն անդրադարձի ամբողջական թարգմանությունը Քարդաշյանների այցի ու Ցեղասպանության հարյուրամյակի վերաբերյալ։

«Ռիալիթի շոուի աստղային քույրեր Քիմ և Քլոե Քարդաշյաններն ու նրանց անտուրաժը լքեցին Հայաստանը, բայց ոչ առանց բավականին մեծ ալիք առաջացնելու։

Մի ազգի համար, որը շուտով նշելու է օսմանյան զինվորների կողմից իրականացված զանգվածային սպանդերի հայրյուրամյակը, դա և տարբերություն էր մռայլ տարելիցի հարցում, և հնարավորություն՝ բարձրացնելու միջոցառման միջազգայնությունը։

Այցի եզրափակիչ դրվագը չներառեց Քիմ և Քլոե քույրերին, այլ Քիմ Քարդաշյանի ամուսին և ռեփեր Քանյե Ուեսթին, ով համերգ տվեց մայրաքաղաք Երևանի կենտրոնում՝ կիրակի ուշ գիշերով և ցատկեց լճի մեջ, որը շրջապատել էին երկրպագուները։

Grab from Kim Kardashian tweetKim Kardashian, centre, and Khloe Kardashian, right, walk in Victory Park while filming in Yerevan (9 April)

 

Մինչ մեկնելը քույրերը նկարահանեցին իրենց՝ «Keeping up with the Kardashians» հեռուստաշոուի հերթական թողարկումը։

Անվճար համերգն այցի եզրափակիչ դրվագն էր՝ ըստ անկախ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Ռիչարդ Գիրագոսյանի։

«Հայաստանի պես երկրի համար, որի սահմանները փակ են, ու տարբերությունների պակաս կա, սա կարևոր հնարավորություն էր երիտասարդ հայերի համար` առերեսվելու ամերիկացի ռեփ աստղի հետ և ռեփ աստղի համար՝ առերեսվելու նրաննց հետ», - ասել է նա BBC-ին։

Հայակական հեռուստաընկերությունները հասան դրան՝ ընդհուպ մինչև «մեր ազգի փեսա» կնքելուն։

Իրենց ժամանման պահից՝ ապրիլի 8-ից սկսած՝ Քիմը և Քլոեն, Քիմնի ամուսին Քանյե Ուեսթը և նրանց դուստր Նորթ Ուեսթը շրջապատված էին երկրպագուներով ու պապարացիներով, իսկ նրանց ամեն քայլը լուսաբանվում էր սոցիալական մեդիայում։
Kim Kardashian post on FacebookKim Kardashian arrives at Yerevan hotel on 8 April

Հաջորդ օրը նրանք հյուրընկալվեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից, ու անմիջապես դրանից հետո Քիմ Քարդաշյանը սևեռեց սոցցանցերում գրանցված մարդկանց ուշադրությունը Առաջին աշխարհամարտի զանգվածային սպանությունների հարյուրամյակի վրա՝ #NeverForget գրելով իր ինստագրամյան էջում։

Kim Kardashian, second left, and Khloe Kardashian, left, meet Armenian Prime Minister Hovik Abrahamyan, third right

 

Քննադատները մեղադրում են վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որ այս կերպ նա փորձեց քաղաքական կապիտալ քաղել այս այցից։

Ուրբաթ օրը տեղի ունեցավ այցի ամենասուր դրվագը, երբ քույրերը ծաղիկներ դրեցին Երևանի ծայրամասում գտնվող Ցեղասպանության հուշահամալիրում։

Kim Kardashian (L) with sister Khloe (C) at genocide memorial

 

Հրապարակելով մի նկար սոցիալական ցանցերում՝ Քիմ Քարդաշյանը գրել էր. «Էմոցիոնալ օր Ցեղասպանության թանգարանում»։

«Անակնկալը նրանում էր, որ նրանց այցն ինքնին համաշխարհային հանրության ուշադրությունը Ցեղասպանության հարյուրամյակի վրա գրավելու առումով ավելի շատ բան արեց, քան երբևիցե կարող էին անել իշխանությունները», - ասել է պրն. Գիրագոսյանը։

«Հաջորդ շաբաթ մենք արտասահմանյան այցելուների ներհոսք ենք ունենալու, ուստի փաստը, որ Քարդաշյաններն ավելի շուտ ժամանեցին, հանգեցրեց նրան, որ միջազգային մեդիայի լուսաբանումը կրկնապատկվեց և նույնիսկ բազմապատիկ անգամ ավելացավ»։

Հայաստանը պնդում էր, որ մինչև 1.5 միլիոն մարդ կորցրել է իր կյանքը Օսմանյան կայսրության կազմաքանդման ժամանակ 1915-1916 թվականներին, չնայած նրան, որ Թուրքիան պնդում է, որ թիվը շատ ավելի փոքր է եղել և մերժում է ցեղասպանություն եզրույթը։

Հազարավոր մարդիկ մորթվել էին, իսկ շատ ուրիշներ մահացել էին՝ դառնալով սովի ու ծարավի զոհ, երբ նրանց տեղահանում էին և ուղարկում անապատային շրջաններ։

Kanye West with Kim Kardashian and daughter

Պապ Ֆրանցիսկոսը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, զայրացրեց Թուրքիային այս կիրակի, երբ խոսելով այս ողբերգության մասին, անվանեց այն «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։

Հայաստանյան Yerkir կայքը նշել է, որ Պապն ու Քարդաշյանը երկուսն էլ «նույն գործն են անում»՝ գումարելով իրենց ջանքերը, որպեսզի սպանությունները ճանաչվեն որպես ցեղասպանություն։

Քարդաշյանները, ում նախապապի ընտանիքը եկել է Հայաստանից, մաս են կազմում մի մեծ սփյուռքի, որն ավելի քան 8 միլիոն մարդ է հաշվում՝ ունենալով մեծ համայնքներ Ռուսաստանում, ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում։

Kardashian fans wait for their arrival before a meeting with Prime Minister Hovik Abrahamyan (9 April)Kim Kardashian in Yerevan (12 April)

 

Ռիալիթի շոու աստղերին ամենուրիք հետևում էր երկրպագուների ամբոխ, մինչև նրանք լքեցին Հայաստանը։

 

Հայկական մեդիային ևս շատ էր հուզել աստղային այս այցը, և հանրային հեռուստաընկերությունը 8 րոպեանոց ռեպորտաժ էր պատրաստել այցի մասին, որի մեջ ներառվել էր նաև Քարդաշյանի այցը Գյումրի՝ իր նախնիների տունը տեսնելու համար։

Սակայն ոչ բոլորն էին տպավորված։ Ընդդիմադիր «Ժամանակ»-ը գանգատվել է, որ հայաստանյան ամեն այց նայվում է Քարդաշյանների պրիզմայով։

Մինչ Հայաստանը վերադառնում է իր կյանքի բնականոն հունին, Քարդաշյանների ճամփորդությունը դեռ չի ավարտվել։ Նրանց շրջագայության մյուս կետն Իսրայելն է։»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել