Այսօրվա «ժողովուրդ» օրաթերթում կարդում ենք. «Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանի՝ 5 տարի անընդմեջ ՀՀ-ում չբնակվելու հարցը շարունակում է մնալ քննարկման առարկա: Կայքերը շարունակում են հիշեցնել, որ նա օրենքի խախտմամբ է պատգամավոր դարձել և Աղվան Հովսեփյանը շուտով պետք է գա նրա հետևից կալանավորման թույլտվությամբ: Հիշեցնենք, որ 5 տարի անընդմեջ ՀՀ-ում չբնակվելու համար Խաչատուր Սուքիասյանը չգրանցվեց որպես պատգամավորի թեկնածու»:
Իսկապես դժվար է լինելու ՀՀ գլխավոր դատախազի համար ընթացք չտալը Էդմոն Մարուքյանի գործին, մանավանդ, որ լայն հասարակական քննարկման թեմա է դարձել այն, որ Մարուքյանը պատգամավոր է «օծվել» հենց Աղվան Հովսեփյանի «աջը համբուրելու» գնով:
Ի դեպ՝ իշխանությունները միամտաբար կարծում էին, թե Մարուքյանի գործը տաք պահելու հարցը Վիկտոր Դալլաքյանի ձեռքի գործն է, ու նրա համար լուրջ հարց լուծելուց հետո կմարի նաև Մարուքյանի մասին հասարակական հետաքրքրությունը: Բայց կարճ ժամանակ անց հասկացան, որ Դալլաքյանի պաշտոն ստանալուց հետո Մարուքյանի թեման ավելի լայն թափով է շրջանառվում, քանի որ Աղվան Հովսեփյանի ակտիվությունը ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ, շատերի համար Մարուքյանի գործն է հետաքրքիր դարձրել, այն առումով, որ գլխավոր դատախազին կարողանում են մեղադրել ԱԺ պատգամավորների նկատմամբ օրենքը ընտրովի կիրառելու մեջ: Եվ որքան ուշանա Մարուքյանի դեմ քրեական գործ հարուցելու հարցը, այնքան կմոտենանք հերթական միջազգային սկանդալին: Այնպես որ, ուզի թե չուզի, Աղվան Հովսեփյանը ստիպված է լինելու զոհաբերել իր քավության ուլիկ-էդմոնչիկին, հակառակ դեպքում ինքն է անձնապես պատասխան տալ, թե՛ այս լռության, և թե՛ մեկ այլ դեպքում անհարկի ակտիվության համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/mtahogqaxaqaci/posts/117598468395406
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել