Replik.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժութային միավորի ներդրման մասով դեռ պլաններ չկան, սակայն քննարկվում է արժութային կոորդինացիայի անհրաժեշտությունը, հայտարարել է ԵՏՄ ինտեգրացիայի և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան:

«Մենք սա հասկանում էինք դեռ մի քանի տարի առաջ. Երբ ստեղծվում է Մաքսային միությունը, արժութային փոխարժեքներում ցանկացած տատանում իր ազդեցությունն է ունենում փոխադարձ տնտեսական հոսքերի վրա: Այդ խնդիրը մինիմումին հասցնելու համար անհրաժեշտ է մակրոտնտեսական և արժութային կոորդինացիայի ավելի բարձր մակարդակ»,-բացատրել է Վալովայան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել