Araratnews.am-ը գրում է.
Ապրիլի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանի Հանրապետության ք.Կայրակկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբերի պետերի ռազմական կոմիտեի հերթական նիստին:
Ռազմական կոմիտեի օրակարգի համաձայն` քննարկվել են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության տարածաշրջանի ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, 2015թ. օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման, ՀԱՊԿ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման բազային ուսումնամեթոդական կազմակերպությունների աշխատանքների կատարելագործմանն ուղղված հարցեր:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/hh-zvo%D6%82-gsh-peteh-masnakcel-e-hapk-razmakan-komitei-nistin/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



