Ժամանակակից պլաստիկ վիրաբուժության վիրահատությունների նման վիրահատություններ կատարվել են դեռևս մ.թ.ա. 600 տարի առաջ, երբ Հնդկաստանում Սուշատա Սամ-գիտան վերականգնում էր վնասված քիթը: Ապագա քթի ձևավորման համար կաշին վերցվում էր այտից կամ ճակատից:
Այդ ժամանակ սիցիլիացի Անտոն Բրանկին վնասված ականջների և շրթունքների վերականգնման համար օգտագործում էր ձեռքի կաշին:
Իտալացի Գասպար Տալյակոշչինը (1545–1599) համարվում է ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը: Նա 1597թ-ին աշխատություն է հրատարակել, որը նվիրված էր ձեռքի հյուսվածքների միջոցով վնասված քթի վերականգնմանը : Սակայն վերջինիս աշխատությունը սուր քննադատության ենթարկվեց ժամանակակիցների կողմից, ովքեր այն համարում էին անօրեն եւ բնությանը հակառակ գործողություն:
1814թ հոկտեմբերի 23-ին Լոնդոնում վիրաբույժ Ժոզեֆ Կարպյուն առաջին անգամ կատարում է «հնդկական մեթոդով» պլաստիկա: Այն հաջողությամբ է ավարտվում, եւ երբ 3 օր անց նա հանում է վիրակապը` բղավում է. «Աստված իմ, սա քիթ է»:
Այդ ժամանակից սկսած պլաստիկ վիրաբուժությունը սկսում է արագ զարգանալ՝ դառնալով բժշկության ինքնուրույն ճյուղերից մեկը:
19-րդ դարում արդեն հրատարակվում են հազարից ավելի աշխատություններ եւ հոդվածներ` նվիրված պլաստիկ վիրաբուժությանը:
Նյութի աղբյուր՝ http://artsunset11.blogspot.com/2012/10/23_23.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել