
«Ռեալ Մադրիդի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը մրցաշրջանի ավարտին կհեռանա թիմից, հայտարարել է իսպանական ակումբը։
39-ամյա Մոդրիչը, ինչպես սպասվում է, հրաժեշտ կտա երկրպագուներին մայիսի 24-ին՝ Լա Լիգայի 38-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ տնային խաղում։ Այնուհետև Լուկան «Ռեալ Մադրիդի» կազմում կխաղա ԱՄՆ-ում կայանալիք 2025 թվականի ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունում։
Մոդրիչը «Ռեալ»-ում խաղում է 2012 թվականից, և ակումբի հետ 39-ամյա խորվաթը դարձել է Չեմպիոնների լիգայի վեցակի հաղթող և 2018 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Այս մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 55 խաղ, խփել 4 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել