Նիկոլը շատ գեղեցիկ է խոսում, բոլորիս սրտից է խոսում։ Հաճախ այնպիսի փաստեր է հրապարակում, որ հասարակության անգամ նեղ շերտերի համար է գաղտնի։ Այսինքն թե՝ Նիկոլն ասում է այն, ինչ կասեր ու ինչ հուզում է մեզնից շատերին։ Մի մասը նրան ընդունում է որպես ընդդիմության նոր լիդեր, մի մասը մեղադրում է իշխանությունների դաշտում խաղալու համար։ Ժողովրդի կարծիքը ևս միանշանակ չի նրա վերաբերյալ։ Գուցե կասկածի հիմնական աղբյուրը կայանում է նրանում, որ Նիկոլի ասածների մի տոկոսն անգամ բարձրաձայնողներին ուղղակի լիկվիդացնում են, բայց Նիկոլը, աջ ու ձախ հայհոյելով իշխանական բուրգի ամենավերևում կանգնածներին, անգամ արժանանում է շատ ու շատ իշխանական թևի ներկայացուցիչների աջակցությանը։ Չգիտեմ, գուցե... Բայց փաստը մնում է փաստ, որ նա շատ գեղեցիկ է խոսում, ուշադիր լսում ես, համաձայնվում, ջղայնանում, հետո ուրախանում, որ պրոբլեմդ բարձրաձայնվում է, ու հանգստանում ես, սպասում ես, թե երբ էլի Նիկոլը կխոսի նոր ու բազմաթիվ պրոբլեմներից ևս մեկի մասին, որ նորից լսես ու վերապրես վերոշարադրածս։ Իսկ պրոբլեմները, այդուհանդերձ, չեն լուծվում, ու ոչ մի հարց չի լուծվում, սայլը մնում է տեղում, բայց դե ուրախալի է, որ ունենք իշխանությանը հայհոյող ընդդիմադիր պատգամավոր՝ քա* սրտի մխիթարանք։
Ի դեպ, ես ազգային ժողովի շոուներին հետևում եմ հենց միայն Նիկոլի ելույթների համար, որովհետև առանց դրանց այդ մարմնի աշխատանքների ռեյտինգն ինձ համար հավերժ ձգտում է զրոյի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել