10898187_770025376410710_514885161504335009_nAraratnews.am-ը գրում է.

Աֆրիկյան երկրները նիգերիական «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում տարածաշրջանի երկրներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև են ներկայացրել ՄԱԿ-ի ավտանգության խորհուրդ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԽ-ն մարտ ամսին նախագահող ֆրանսիացի դիվանագետ Ֆրանսուա Դելատրը։

««Բոկո Հարամի» դեմ ռազմական գործողությունները պետք է շարունակվեն։ Այս առթիվ աֆրիկյան երկրների կողմից խորհուրդ է ներկայացվել վերոնշյալ հռչակագիրը։ Փաստաթուղթը շուտափույթ ընդունելու համար ինտենսիվ քննարկումներ են ընթանում», – ասել է Դելատրը։

Ավելի վաղ Աֆրիկյան միությունը 10 հազար զինվորականներից բաղկացած համատեղ ուժեր ստեղծելու մասին որոշում էր կայացրել, որը պետք է պայքարի ահաբեկիչների դեմ։

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Չադն ու Նիգերը հազարավոր զինվորականներ են կենտրոնացրել Նիգերիայի հետ սահմանին և մարտից սկսած լայնամասշտաբ գործողություններ են իրականացում գրոհայինների դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել