Aravot.am-ը գրում է․
Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության օրերին 90 կիլոգրամ քաշային կարգայինների պաշտոնական պարգեւատրման ժամանակ ի նշան Հայաստանի ազգային հավաքականի անդամ Աշոտ Դանիելյանի նվաճած ոսկե մեդալի Հայաստանի օրհներգը հնչելու եւ Հայոց Եռագույնը բարձրանալու ժամանակ պպզած ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասովը, Aravot.am-ին հասած տեղեկություններով, պատվանդանից իջնելուց հետք կուլիսներում մոտեցել է արցախցի Աշոտ Դանիելյանին եւ ներողություն է խնդրել իր արարքի համար՝ բացատրելով, որ եթե Հայաստանի օրհներգը կանգնած լսեր, իր երկրում կարող էր խնդիրներ ունենալ: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել