Արտաշատում, Երևանի որոշ շրջաններում կարկուտ է տեղում. Գագիկ ՍուրենյանYerkir.am-ը գրում է.

ՀՀ օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ, համաձայն օպերատիվ տվյալների, հարապետության որոշ շրջաններում կարկուտ է տեղացել: «Համաձայն մեր տեղեկությունների՝ այս պահի դրությամբ շարունակում է կարկուտ տեղալ Արտաշատում, Մերձավանում և Երևանի որոշ հատվածներում:

Ես կարող եմ միայն ինֆորմացիա հաղորդել այն տարածքների մասին, որտեղ տեղակայված են մեր կայանները, մինչդեռ չեմ բացառում, որ հնարավոր է` կարկուտ է տեղացել նաև հանրապետության այլ հատվածներում»,- ասաց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել