Armsport.am–ը գրում է.

Բեռնար Շալանդ. Ալբանիան 12 խաղացողներով պայքարում էր 10-ի դեմ

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը Եվրո-2016-ի ընտրական փուլում Ալբանիայից կրած 1:2 հաշվով պարտությունից հետո մամուլի ասուլիս տվեց:

- Հայաստանը շատ լավ սկսեց, բայց հետո ամեն ինչ փոխվեց. ո՞րն էր պատճառը, ի՞նչ կատարվեց Հայաստանի հետ:
 
- Այո, մենք շատ լավ առաջին խաղակես անցկացրինք, բայց հետո Ալբանիան մեծ ճնշում գործադրեց: Երբ խաղում ես տասը հոգով, շատ դժվար է: Դրանից հետո ճնշումն ավելի մեծացավ: Կարմիր քարտը կասկածելի էր: Առաջին դեղին քարտն ընդհանրապես չկար, իսկ երկրորդը կասկածելի էր:
 
0:1-ից հետո ես խաղացողներին ասացի, որ չպետք է կանգնեք եւ պետք է ավելացնենք: Բայց մենք վախեցանք, սկսեցինք միայն երկար փոխանցումներ կատարել. դա անթույլատրելի է: Մենք կարող ենք ֆուտբոլ խաղալ, սա մեզ սազական խաղ չէր: Նույնիսկ այս խաղով մենք կարող էինք չպարտվել՝ խաղն ավարտելով 2:2:
 
- Ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի հետ:
 
- Առաջին խաղակեսում խնդիրներ չկային: Ալբանիան երկրորդ խաղակեսում ավելի հարձակվողական ֆուտբոլ ցուցադրեց, ավելի լավ խաղաց: Մենք խաղում էինք շատ լարված մթնոլորտում, մրցակցի հարկի տակ: Ալբանիան 12 խաղացողներով խաղում էր 10-ի դեմ, եթե հաշվի առնենք ֆուտբոլասերների բուռն աջակցությունը: Արդեն որորորդ դեպքն է, երբ մենք հաղթական հաշիվը չենք կարողանում պահել: Իհարկե, ես երջանիկ չեմ այս ամենից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել