
Հոգևոր երաժշտության ունկնդրումը արթնացնում է մարդու միտքը շնորհին տենչալու համար:Եվ չկա ոչինչ, որ մարդուն հոգևոր խաղաղություն փոխանցի ուրախության և տխրության պահին, քան երաժշտությունը:
Ն. Լամբրոնացի
Շաբաթվա յոթ օրերի ընթացքին, Առաքելական Սուրբ Եկեղեցիներում հնչող եկեղեցական ձայների /լադերի/ հիմքի վրա հաստատված շարականները ուղղված են յուրաքանչյուր օր, կաթիլ առ կաթիլ մարդու մեջ ձգտում առաջացնելու շնորհի, հավատի, սիրո, հույսի, ազնիվ գործի, և հոգևոր խաղաղության`դեպի դրախտ վերադարձի ճանապարհին:
Այս նպատակին մասնակից դառնալու ցանկությամբ «Արարատ» հոգևոր միությունը Սուրբ Երկրում` Երուսաղեմում նախաձեռնել է յոթ հոգևոր տեսահոլովակների նկարահանում, որոնցից յուրաքանչյուրը յոթ օրը մեկ արդեն կլինի համացանցում:
Առաջինն Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում, Գողգոթայում` Քրիստոսի խաչելության տեղում նկարահանված «Ով է Որպես» մեղեդին է:
Այս մեղեդին յոթ օրը մեկ, յուրաքանչյուր երեքշաբի 18:00-ին հնչում է Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Խոկման արարողության ժամանակ «Արարատ» երգչախմբի կատարմամբ: