Mevlut-CavusogluAraratnews.am-ը գրում է.

Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է, որպեսզի այդ երկիրն Ադրբեջանին «վերադարձնի օկուպացված տարածքները»: Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Նա նաև խոսել է 1915 թվականի դեպքերի մասին: «Հույս ունեմ, որ ԱՄՆ դիրքորոշումը կլինի անփոփոխ: Եթե ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցում փոխվի, ապա դա մեծ վնաս կհասցնի այդ հարաբերություններին: Մենք բոլորս պետք է ձգտենք խաղաղության, բարեկամության և համագործակցության: Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է ազատել Ադրբեջանի տարածքները: Իսկ Հայաստանը դեռ շարունակում է օկուպացիան: Այն որոշակի հարաբերություններ ունի Իրանի հետ, իսկ մեզ հետ հարաբերությունները գտնվում են հայտնի մակարդակի վրա: Հայաստանն ինքը պետք է մտածի իր մերձավոր հարևանների հետ հարաբերությունների մասին: Այդ երկիրը իրադարձություններին միշտ մի տեսանկյունից է նայում», – ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել