ՀՀԿ-ական օլիգարխներին հարկային պատասխանատվության չենթարկելու հարցը գրեթե բոլոր ընդդիմադիր կառույցների քաղաքական օրակարգերից չի բացակայել բոլոր ժամանակներում:
Բայց ի զարմանս շատերի՝ տուգանքների գործընթացին բավականին «հետաքրքիր» ձևով է արձագանքում ՀԱԿ խմբակցության պատգամավորական անձնակազմը: Մասնավորապես, այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն, անդրադառնալով ՀՀԿ գործարարների մոտ անցկացվող հարկային ստուգումներին, ասել է. «Փոքր ձկներին, ովքեր խելոք չեն մնում, պատժում են»:

Տեսեք, թե ովքեր են, ըստ Մանուկյանի, «փոքր ձկները». Աշոտ Աղաբաբյանը, Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ) և թունելի Հակոբը: Հիմա հարց է առաջանում, եթե խոշոր օլիգարխիայի այս ներկայացուցիչները փոքրերն են, այդ դեպքում ովքե՞ր են «խոշորները»:

Ինչ-որ տեղ ՀԱԿ պատգամավորն իրավացի է: «Խոշոր ձկները» նրանք են, ովքեր իրենց իշխանության տարիներին ավելի մեծ մասշտաբներով են կերել ու թալանել «կերակրամանը», բայց մինչ օրս չեն ենթարկվել պատասխանատվության: Այո, «խոշոր ձկները» նման համակարգի հիմնադիրներն ու ստեղծողներն են:

Հետևաբար պատգամավորի մեկնաբանությունը պետք է ընդունել որպես ինքնախոստովանություն, և եթե դա այդպես է, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ենթարկվի պատասխանատվության՝ որպես «ձկնաբուծարանի», իսկ ավելի կոնկրետ՝ «խոշոր ձկների» ինդուստրիայի հիմնադիր-նախագահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել