Նույնիսկ այսօր, այս լուսավոր դարում, այնպիսի նվերը, ինչպիսին ժամացույցն է, ցանկալի չի համարվում։ Ինչու՞։

Այդ հավատալիքը մեզ հասել է Հին Չինաստանից, որտեղ ժամացույց նվեր ստանալը թաղման հրավեր է նշանակում։ Իսկ ռուսները կարծում են, որ նվիրած ժամացույցը սկսում է հաշվել այդ մարդու հետ ընկերության ժամկետը, երբեմն էլ, թե ապրելու որքան ժամանակ է նրան մնացել։ Բացի դրանից, ժամացույցի սլաքները համարվում են սուր գործիքներ, որոնք կտրող գործիքների հետ համարժեք խորհուրդ չի տրվում նվիրել, որպեսզի խուսափեք կռիվներից և փոխադարձ վիրավորանքից։ 

Ավանդույթն ասում է. որպեսզի վերացնեն նվիրած ժամացույցի կործանարար ուժը, պետք է դրա դիմաց մետաղադրամ տան։ Այդ ժամանակ կհաշվվի, որ այն ոչ թե նվեր եք ստացել, այլ գնել եք։ 

Բնականաբար, այս ամենը սնահավտություն է, բայց Հին Չինաստանում գիտեին, թե ինչ էին արգելելու։ Հետևությունները թողնում ենք ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել