Replik.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը կարծում է, որ ուկրաինական հարցի լուծումը կնպաստի Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացմանը, այս մասին նա հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ հանդիպման արդյունքներում:
«Մենք երկար քննարկել են Կենտրոնական Ասիայում ստեղծված իրավիճակը: Ցանկանում ենք, որ Ուկրաինայում խաղաղությունն իրական լինի, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև խորը և կայուն հարաբերություններ հաստատվեն, որպեսզի հարցերի մի ամբողջ շարք դրական լուծում ստանան, ես նկատի ունեմ Ուկրաինան նույնպես»,-հայտարարել է Օլանդը:
Իր հերթին Ղրղզստանի նախագահը նշել է, որ երկու երկրների ղեկավարները խոսել են ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին, որը պետք է տեղի ունենա այս տարի մայիսին:



