Ինչ է վկայում Սերժ Սարգսյանի՝ ՌԴ-ին ուղղված հայտարարությունը՝ ըստ Աշոտյանի168.am-ը գրում է.

«Իրականում Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակվում է այն ճանապարհով, որի մասին վերջին տարիներին խոսվում է:

ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության հարցում առաջնորդվում է իր ազգային և պետական շահով, միաժամանակ փորձելով իր արտաքին քաղաքականության մեջ համադրել գերտերությունների շահը և երբեք չդառնալ հակադրությունների գոտի»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա՝ Ռուսաստանի հետ ՀՀ-ի ռազմավարական գործընկերությունը շարունակվում է, միաժամանակ ՀՀ-i համար կարևոր են զարգացող հարաբերությունները Եվրամիության ու ԱՄՆ հետ, նաև Չինաստանի հետ են խորանում հարաբերությունները. «Այս ամենը բազմավեկտոր արտաքին քաղաքականության դրսևորում է»: ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հնչեցրած մտահոգության վերաբերյալ Ա.Աշոտյանը նշեց, որ այդ հայտարարությունը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների պատմության ու շիտակության մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել